«Մենք կարող ենք քննարկել ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի Ռուսաստանի սահման դադարեցնելու հարցը։ Սա նրանց անվտանգության շահն է: Մենք բազմիցս ասել ենք, որ մեզ համար ՈՒկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին օրակարգում չէ։ Եվ մենք միակ երկիրը չենք, որը դա ասում է։ Ես կարող եմ անվանել ՆԱՏՕ-ի ևս չորս երկիր, որոնք կհաստատեն դա»,- հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Քիթ Քելլոգը։ Նա կոչ է արել Կիևին չհրաժարվել Մոսկվայի հետ ուղիղ բանակցություններից և մասնակցել հունիսի 2-ին Ստամբուլում կայանալիք հանդիպմանը:               
 

Որտեղ է թաղված շան գլուխը

Որտեղ է թաղված շան գլուխը
20.11.2015 | 02:43

Ռուս թեթև աթլետներին WADA-ի՝ միջազգային հակադոպինգային գործակալության նետած մարտահրավերը սպառնում է ավելի մեծ ծավալային արտահայտություն ստանալ: WADA-ն սպառնում է խոսքից գործի վերածել ողջ ռուսական սպորտն իր թրի տակով անցկացնելու սպառնալիքը, այն է՝ ստուգել խթանիչներից բոլոր ռուս մարզիկների մաքուր լինելը՝ անկախ ներկայացրած մարզաձևից: Թե ինչու է «Մուրադը կատաղել», պարզից էլ պարզ է, ու երեխա պիտի լինել չհասկանալու համար, որ եթե խնդրի հիմքում չկա քաղաքական գործոն, ուրեմն փողի բազար է:
Ինչ վերաբերում է մարզիկների ստերիլության պրոբլեմին, այն ի սկզբանե է եղել: Եթե ուզում եք այդ սկզբի մասին ստույգ իմանալ, բավարարենք ձեր քաղցը: Դեռևս Հին Հունաստանում էին օլիմպիականների մաքրությամբ տառապում՝ մարզիկներին բռնացնելով առատորեն սխտոր ու… թուզ կերած լինելու մեջ: Ճիշտ է, այն ճամանակ չկային մերօրյա արդիական լաբորատորիաները, որ արյան, մեզի կամ երկուսի համադրությամբ անցկացվող ստուգումների միջոցով պարզեին մարզիկի մարմնում առկա խթանիչների գոյությունը, սակայն մարզիկի բերանից եկող հոտը, որքան էլ փաստի արձանագրման մեթոդը հակահիգիենիկ էր, լիուլի էր դոպինգ-ստուգման համար:
WADA-սպորտի ռուսական կառուցվածքների առնչությամբ եկեք փողի գործոնը թողնենք մի կողմ, որովհետև այն կրիմինալի հետ կապված է ու ապացուցման մեծ բազա է ենթադրում: ՈՒ, որ պետք լինի, դրանով իհարկե կզբաղվեն, ինչպես վարվեցին ՖԻՖԱ-ի պարագայում: Սույն հիմնախնդրում քաղաքականի գործոնն ավելի ցցուն է: Որ սիրիական թնջուկի հետ կապված՝ միջազգային ասպարեզում ավելի ու ավելի ազդու հնչող Ռուսաստանի ձայնը նույն այդ միջազգային ասպարեզում շատերին դուր չի գալիս, պարզից էլ պարզ է, իսկ երկրի ճանաչելիությունը պայմանավորող ամենահզոր գործոններից մեկը, ինչպես գիտենք, սպորտն է: Ահա թե որտեղ է թաղված շան գլուխը: Եվ, այնուամենայնիվ, թույլ տվեք ասել, որ WADA-ն ու նրա թիկունքում թաքնվածներն առայժմ հաջողում են իրենց ձեռնարկում: Մասնավորապես կազմաքանդված է Ռուսաստանի թեթև աթլետիկայի ֆեդերացիան, WADA-ի ռուսական նմանակն անդարձ խայտառակված է ու որպես կառույց գործելու է իր «պապայի» սահմանած կանոններով, ավելի ու ավելի հաստատուն են հնչում խոսքերն այն մասին, որ ռուս թեթև աթլետները հարկադրված կլինեն առաջիկա օլիմպիական խաղերում հանդես գալու ՄՕԿ-ի դրոշի տակ: Ասել է թե, մարզիկներին սպառնում են զրկել իրենց երկրի դրոշի տակ հանդես գալու իրավունքից: Իսկ որպեսզի ավելի հասկանալի լինի դրոշի կարևորությունը, օրինակ բերենք պատերազմական գործողություններից. կազմալուծվում էին այն զորամիավորումները, որոնց դրոշները դառնում էին հակառակորդի ավար: Ինչ խոսք, թեման կարելի է անվերջ շարունակել, ընթերցողին տրամադրել ավելի շատ ինֆորմացիա, սակայն քանի որ դեռ երկար ենք ստիպված լինելու անդրադառնալ խթանիչներին ու դրանց հետևելիք արգելանքներին, այսքանով ավարտենք:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 863

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ